Հայտնի է ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստը
Պրեմիեր լիգան շարունակում է ամփոփել ավարտվալ 2019/20 մրցաշրջանը։
Առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ քվերակության արդյունքում ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն։
Բելգիացի կիսապատշանը քվեարկության արդյունքներով առաջ է անցել Նիկ Պոպից («Բյորնլի»), «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Սադիո Մանեից, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդից և Ջորդան Հենդերսնոից, «Սաութհեմպտոնի» հարձակվող Դանի Ինգսից, ինչպես նաև առաջնության լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդիից, ով «Լեսթերի» կազմում հեղինակեց 23 գնդակ։
Քվեարկությանը մասնակցել են երկրպագուները, ֆուտբոլային փորձագետները, ինչպես նաև նախորդ առաջնությանը մասնակցած բոլոր 20 ակումբների ավագները։
Կևին դե Բրոյնեն ավարտված մրցաշրջանում «Սիթիի» կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
# ԱՊԼ, Բյորնլի, Դանի Ինգս, Լեսթեր, Լիվերպուլ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Նիկ Պոպ, Ջեյմի Վարդի, Ջորդան Հենդերսոն, Սադիո-Մանե, Սաութհեմփթոն, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ