Հայներ. «Այս խաղում ակնհայտ էր, որ Բավարիան Լևանդովսկիի սրտում է »
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։
Հանդիպումից հետո մյունխենյան ակումբի նախագահ Հերբերտ Հայները խոսել է «բլաուգրանայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի մասին.
«Այս խաղում ակնհայտ էր, որ «Բավարիան» Լևանդովսկիի սրտում էր»,- կատակել է Հայները, ում խոսքերը մեջբերում է Bild-ի լրագրող Թոբիաս Ալթշեֆելը։
Հավելենք, որ «Բավարիայի» դեմ խաղում ընդհատվեց լեհ հարձակվողի 5 հանդիպումից բաղկացած գոլային շարքը։ Այդ ընթացքում Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում աչքի էր ընկել 9 անգամ։
Հիշեցնենք, որ 34-ամյա հարձակվողը 2014-2022 թթ. հանդես է եկել հենց «Բավարիայի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Հերբերտ Հայներ, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի