Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել
Ինչպես գիտեք, այսօր՝ մարտի 28-ին, Հայաստանի հավաքականն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում Երևանում կմրցի Իսլանդիայի հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։00-ին։
Ժամեր առաջ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել էին Հայաստանի հավաքականի այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված էին լինելու Իսլանդիայի հավաքականի դեմ հանդիպմանը, սակայն քիչ առաջ ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնեց, որ հայտացուցակում փոփոխություն է եղել՝ ներկայացնելով վերջնական հայտացուցակը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վնասվածք ստացած Արթուր Միրանյանին հայտացուցակում փոխարինել է Ժիրայր Շաղոյանը։
Հիշեցնենք, որ հայտացուցակից դուրս են մնացել նաև Արամ Քոչարյանը, Գևորգ Ղազարյանը, Էդուարդ Սպերցյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը։
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակն ունի հետևյալ տեսքը․
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Արթուր Միրանյան, Ժիրայր Շաղոյան, Հայաստան-Իսլանդիա, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, ՈւԵՖԱ