Հայաստանի հավաքականը պարտվեց Սլովենիային 🎥
Հայաստանի հավաքականը Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Սլովենիայի թիմի հետ։
Հաշիվը բացվեց բավական արագ. 11-րդ րոպեին սլովենացիներին առաջ մղեց Յան Մլակարը։
Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը գրեթե ոչնչով աչքի չընկավ, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ալեքսանդր Պետրակովի թիմը մեծ ճնշում էր գործադրում Վիդ Բելեցի պաշտպանած դարպասի ուղղությամբ, և 56-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը գլխի դիպում հարվածով հավասարեցրեց հաշիվը։
Բաց թողած գոլից հետո Սլովենիայի կազմում փոխարինման դուրս եկավ անվանի հարձակվող Յոսիպ Իլիչիչը, որն արդեն 63-րդ րոպեին կրկին առաջ մղեց իր թիմին։
Խաղավերջում Հայաստանի հավաքականն ուներ բավական լավ պահեր, սակայն երկու անգամ նպաստավոր դիրքրից վրիպեց Վահան Բիչախչյանը։
Ցավոք, Հայաստանի հավաքականը չկարողացավ փրկել այս խաղը և պարտվեց 1:2 հաշվով։
Հայերը հաջորդ հանդիպումը կանցկացնեն հունիսի 7-ին և Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Ղազախստանի դեմ։
Սլովենիան հունիսի 8-ին կընդունի Բուլղարիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, ընկերական-հանդիպումներ, Հայաստանի-հավաքական, Յոսիպ Իլիչիչ, Սլովենիայի հավաքական, Վարազդատ Հարոյան