Հայաստանի գավաթակիրը 2027/28 մրցաշրջանից կմասնակցի Եվրոպա լիգային 📸
Հայաստանը եվրագավաթային տարին ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 15,062 միավորով ավարտեց 33-րդ տեղում։
Դրա շնորհիվ Հայաստանի գավաթակիրը եվրագավթային պայքարը 2027/28 մրցաշրջանից կսկսի ոչ թե Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ, այլ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից։
Եթե Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը նույն ակումբը լինեն, ապա Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հանդես կգա առաջնության փոխչեմպիոնը։
33-րդ տեղի պայքարում Հայաստանի հիմնական մրցակիցները Ֆինլանդիան, Կոսովոն ու Բոսնա և Հերցեգովինան էին, որոնց ներկայացուցիչները նույնպես ավարտեցին պայքարը Կոնֆերենցիաների լիգայում։
2025/26 մրցաշրջանում Հայաստանի չեմպիոն «Նոան» ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում երկրի համար վաստակել է 13,25, «Փյունիկը»` 2, «Արարատ-Արմենիան»` 1,5 միավոր։
Եվրագավաթային մրցաշարերից հայկական ակումբներից միավոր չի կարողացել վաստակել միայն «Ուրարտուն»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արարատ-Արմենիա, Եվրոպա-լիգա, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակ, Ուրարտու, Փյունիկ