Հալանդն առաջին գոլն է խփել ակումբային ֆուտբոլի վերսկսումից հետո 🎥
Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» մրցում է «Լիվերպուլի» դեմ։
17-րդ րոպեին «քաղաքաբնակների» կազմից ակրոբատիկ ցատկով գոլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը` բացելով հանդիպման հաշիվը։
Նշենք, որ նորվեգացի հարձակվողն ակումբային ֆուտբոլի վերսկսումից հետո խփեց առաջին գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Էրլինգ Հալանդ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի