Կևին դե Բրոյնե․ «15 րոպեում մշակեցինք Յունայթեդին ոչնչացնելու ծրագիրը»
«Մանչեսթերի Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն պատմել է, թե ինչպես է թիմը պատրաստվել Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ ուշ երեկոյան կայացած հանդիպմանը «քաղաքաբնակները» հյուրընկալվելիս 1։3 հաշվով առավելության հասան «կարմիր սատանաների» նկատմամբ։
«Խաղի առավոտյան մարզչական շտաբը թիմի հետ փոքրիկ զրույց ունեցավ։ Մեզնից ընդամենը 15 րոպե պահանջվեց, որպեսզի մշակենք, թե ինչպես ենք ոչնչացնելու «Յունայթեդին»։ Մենք նույնիսկ մարզում չենք անցկացրել խաղի օրը։
Սա առաջին դեպքը չէր, երբ այդպես ենք պատրաստվում խաղին։ Հիշում եմ՝ 2016 թվականին նույնն արեցինք նաև «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ և հաղթեցինք 3։1 հաշվով»,- դե Բրոյնեի խոսքերը փոխանցում է Goal-ը։
# Carabao Cup, Կևին դե Բրոյնե