Կրիշտիանու Ռոնալդուն նորամուտը նշեց Եվրոպա լիգայում
Եվրոպա լիգայի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսիեդադին»։
Մանկունյական ակումբի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն։
Հատկանշական է, որ պորտուգալացի ֆուտբոլիստն իր 20 տարվա կարիերայի ընթացքում նորամուտը նշեց Եվրոպա լիգայի խմբային փուլում` անցկացնելով առաջին հանդիպումը։
Նշենք, որ 37-ամյա գոլահարը հոբելյանական 200-րդ հանդիպումն անցկացրեց եվրագավաթային մրցաշարերում, որոնցից 183-ը եղել է Չեմպիոնների լիգայի շրջանակում։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի շրջանակում խփել է 140 գոլ և կատարել 48 գոլային փոխանցում ու մրցաշարի լավագույն ռմբարկուն և ասիստենտն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա