Յուվենտուսը պատրաստ է Ռոնալդուին վաճառել անհավանական ցածր գնով
Շարունակվում են այն խոսակցությունները, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռանալու է ակումբից։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, իտալական ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է ստանալ 25 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ ՝ «բյանկոներիները» պատրաստ են բաժանվել 36-ամյա ֆուտբոլիստից, քանի որ կողմերի միջև համագործակցության դիմաց «Յուվենտուսը» յուրաքանչյուր տարի Ռոնալդուին վճարում է 86 մլն եվրո, այդ պատճառով էլ Կրիշտիանուի վաճառքն ակումբին թույլ կտա խուսափել ֆինանսական կորուստներից։
Ամեն դեպքում, նշվում է, որ «Յուվենտուսը» չի պատրաստվում Ռոնալդուին ստիպել, որպեսզի նա տեղափոխվի այլ ակումբ։
Եթե Ռոնալդուն հաղորդի ակումբին, որ ցանկանում է հեռանալ և ներակայացնի ինչ-որ առաջարկ, ապա «ծեր սինյորան» բաց կլինի ցանկացած բանակցությունների համար, իսկ եթե որևէ առաջարկ չլինի, թուրինցիները պատրաստ են պորտուգալացի ֆուտբոլիստի հետ շարունակել համագործակցությունը։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվեի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, տրանսֆերներ