Ռոնալդուն դարձել է 21-րդ դարում Յուվենտուսի 3-րդ լավագույն ռմբարկուն
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափեց «Վերոնայի» դեմ: Խաղն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ «բյանկոներիների» կազմում գոլի հեղինակ դարձավ հարձակման առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ։
Ինչպես տեղեկացնում է Stats Foot-ը, այդ գոլը պորտուգալացու 71-րդ գնդակն էր թուրինյան ակումբի կազմում, ով խփած գոլերի քանակով շրջանցեց Պաուլո Դիբալային և «ծեր սինյորայի»՝ 21-րդ դարի ռմբարկուների շրջանում բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Այդ ցուցանիշով լավագույնը Ալեսանդրո դել Պիերոն է՝ խփած 188 գոլերով, որին հաջորդում է Դավիդ Տրեզեգեն։ Ֆրանսիացի նախկին գոլահարը հեղինակել է 123 գնդակ։
Հիշեցնենք, որ Կրիշտիանուն «Յուվենտուս» է տեղափոխվել «Ռեալից» 2018 թվականի հուլիսի 10-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Ալեսանդրո դել Պիերո, Դավիդ Տրեզեգե, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա