Կոմորյան Կղզիների հավաքականի երկրպագուները ցնծում են?
Կոմորյան Կղզիների հավաքականը Աֆրիկայի ազգերի լիգայի որակավորման փուլի իսկական բացահայտումն է։ Հավաքականը տնային խաղում ընդունել էր Եգիպտոսի հավաքականին։ Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով, ինչից հետո տասնյակ հազարավոր երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ՝ տոնելու այդ արդյունքը։ Նշենք, որ խաղին ներկա է եղել մոտ 15 հազար երկրպագու։
Կոմորյան Կղզիների հավաքականը ՖԻՖԱ-ին անդամագրվել է միայն 2005 թվականին։ Այս որակավորման փուլը նրանց արդեն դարձել է ամենահաջողվածը․ հավաքականը տարել է իր առաջին արտագնա հաղթականը (Տոգոյի հավաքականի նկատմամբ), իսկ Եգիպտոսի հավաքականի դեմ ոչ-ոքիից հետո, գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Բացի դրանից, Կոմորյան Կղզիների հավաքանը այս տարի տարել է 2 անընդեմջ հաղթանակ, ինչը նույնպես պատմության մեջ առաջին անգամ է գրանցվել։ Նախքան Տոգոյին հաղթելը, կղզաբնակները ընկերական խաղում առավելության են հասել Գվինեայի նկատմամբ, իսկ այս ոչ-ոքիից հետո նրանց անպարտելի խաղերի շարքը հասել է երեք խաղի։
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Եգիպտոսի հավաքական