Կոկե. «Նրանք պառկում էին խոտածածկին ու ժամանակ ձգում»
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը, ինչի հետևանքով «հնդկացիները» լքեցին պայքարը։
Հանդիպումից հետո մադրդիյան ակումբի ավագ Կոկեն քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին.
«Ես հպարտ եմ իմ թիմակիցներով այն ջանքերի համար, որոնք նրանք ներդրել են: Թիմին պարզապես մեղադրելու տեղ չկա։
Մենք լավ գոլային պահեր ունեցանք, սակայն գնդակը չհայտնվեց դարպասում։ Ամեն դեպքում, պետք է շնորհավորել մրցակցին։
Ինչ վերաբերում է Ֆելիպեի հեռացմանը, ապա չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ, քանի որ ես պահեստայինների նստարանին էի։ Նման ֆուտբոլային իրավիաճկներ պատահում են։
Այդուհանդերձ, «Սիթիի» ֆուտբոլիստները պառկում էին խոտածածկին և ժամանակ էին ձգում։ Նման պահվածքի համար մեզ են քննադատում, իսկ այժմ տեսնենք, թե մարդիկ ինչ կասեն։
Ամեն ինչ շատ ակնհայտ էր։ «Ատլետիկոյին» քննադատում էին, սակայն մենք հպարտանում ենք այն ամենով, ինչ անում ենք»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ատլետիկո» – «Սիթի» հանդիպումը սկանդալային վերջաբան ունեցավ, քանի որ դրվագներից մեկում մադրիդյան ակումբի պաշտպան Ավգուստո Ֆելիպեն թիկունքից միտումնավոր ոտքով հարվածեց Ֆիլ Ֆոդենին, ինչից հետո երկու ակումբների միջև բախում տեղի ունեցավ, իսկ կոնֆլիկտը շարունակվել է նաև «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտի թունելում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավգուստո Ֆելիպե, Ատլետիկո Մադրիդ, Կոկե, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ֆիլ Ֆոդեն