Կոլումբիան շարունակում է հիացնել` ֆանտաստիկ խաղով ջախջախելով ԱՄՆ-ին 🎥
Կոլումբուիան Լենդովերում արտագնա ընկերական հանդիպում անցկացրեց ԱՄՆ-ի հավաքականի դեմ։
Կոլումբացիները հերթական հիասքանչ հանդիպումն անցկացրին և մրցակցին ջախջախեցին 5:1 հաշվով։
«Լոս կաֆետերոսից» մեկական գոլ խփեցին Ջոն Արիասը, Ռաֆայել Բորեն, Ռիչարդ Դիասը, Խորխե Կարասկալն ու Լուիս Սինիստերան։ Ամերիկացիներից աչքի ընկավ Թիմոտի Վեան։
Նշենք, որ Նեստոր Լորենսոյի թիմը 22 խաղ է արդեն անպարտելի է։ Կոլումբիայի հավաքականն այդ ընթացքում տարել է 17 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի։ Վերջին պարտությունը կոլումբացիները կրել են 2022 թ. փետրվարի 2-ին` ԱԱ-2022-ի որակավորման փուլի 16-րդ տուրում 0-1 հաշվով զիջելով Արգենտինային։
Կոլումբիան Կոպա Ամերիկա-2024-ի մեկնարկից առաջ ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի և ԱՄՆ-ի Իսթ Հարթֆորդ քաղաքում հունիսի 16-ին կմրցի Բոլիվիայի դեմ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականն էլ հունիսի 13-ին Օռլանդոյում կընդունի Բրազիլիային։
Հիշեցնենք, որ Կոպա Ամերիկա-2024-ն անցկացվելու է ԱՄՆ-ում հունիսի 21-ից հուլիսի 14-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, Ամերիկայի գավաթ-2024, ԱՄՆ հավաքական, Լուիս Սինիստերա, Խորխե Անդրես Կարասկալ, Կոլումբիայի հավաքական, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Նեստոր Լորենցո, Ջոն Արիաս, Ռաֆայել Բորե, Ռիչարդ Ռիոս, Տիմոտի Վեա