Կլոպ. «Փառք Աստծո`  Լիվերպուլը Ռեալի դեմ չի խաղում երեք օրը մեկ»

Կլոպ. «Փառք Աստծո` Լիվերպուլը Ռեալի դեմ չի խաղում երեք օրը մեկ»

23/02/2023 - 10:48

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2:5 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Ռեալ Մադրիդից»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը.

«Չգիտեմ, թե մեր հանդիպումներից քանիսն եք տեսել, բայց մենք արդեն ունեցել ենք շրջաններ, երբ նման վատ արդյունքներ ենք գրանցել։ Եվ ոչ բոլոր հակառակորդների դեմ է հնարավոր ինտենսիվ պաշտպանվել։

Ակնհայտ է` «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է։ Փառք Աստծո` «Լիվերպուլը» «Ռեալի» դեմ չի խաղում երեք օրը մեկ։

Պահեր կան, երբ պետք է ավելի լավ սկսենք խաղալ։ Նույնիսկ այս խաղում մենք կարող էինք ավելի հանգիստ գործել գնդակը վերահսկելու ժամանակ։ Կարող եմ ասել, որ նման պահերին մենք բավական դանդաղ էինք պատրաստվում, սակայն, ինչ-որ պահ «Ռեալի» համար պաշտպանվելը բավական բարդ էր։ Ավելի բարդ, քան նրանք պատկերացնում էին»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։

Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Լիվերպուլ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023