Կիմ Առաքելյանը հեռացել է «Փյունիկից»
«Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը սոցցանցերում գրառում է արել` հայտնելով ակումբից հեռանալու մասին.
«Հարգելի’ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ավարտում եմ գործունեությունս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում։
Շնորհակալությունս եմ հայտնել բոլորին՝ միասնական աշխատանքի, վստահության և նվիրման համար։
Այս տարիներին միասին հաղթահարել ենք դժվարություններ, բարձրացել ենք, կառուցել, կերտել հաջողություններ, հասել չեմպիոնությունների՝ գլխավոր, կանանց և ակադեմիայի տարբեր տարիքային թիմերում, զարգացրել ենք ակումբը։
Այն ամենը, ինչին կարողացել ենք հասնել, արդյունք էր ոչ թե մեկ մարդու աշխատանքի, այլ ամբողջ թիմի համառության և նվիրվածության։
«Փյունիկում» անցած ճանապարհս ինձ համար կմնա կարևոր և թանկարժեք փորձառություն։ Հավատում եմ, որ ակումբը շարունակելու է զարգանալ և նոր՝ հաղթանակներ է կերտելու։
Թեև ավարտում եմ պաշտոնավարումս և այլևս չեմ հանդիսանում ակումբի գլխավոր տնօրենը, բայց «Փյունիկն» իմ սրտում է»,- գրել է Առաքելյանը։
34-ամյա մասնագետը պաշտոնը զբաղեցնում էր 2021թ. հունվարից։
# Կիմ Առաքելյան, Փյունիկ