Կենտրոնական պաշտպանների բենեֆիսը. Արսենալը հաղթեց Վեսթ Հեմին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
«Զինագործները», համառ պայքարում ընթացած խաղում, կարողացան ավելի լավ իրացնել գոլային պահերն ու հաղթել 2:1 հաշվով։
Հանդիպման հերոս դարձան «Արսենալի» կենտրոնական պաշտպաններ Ռոբ Հոլդինգն ու Գաբրիելը, ովքեր դարձան մեկական գոլի հեղինակ` պարգևելով հաղթանակ Միկել Արտետայի թիմին։
«Մրճահարների» միակ գոլն էլ խփեց Ջարեդ Բոուենը։
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 63 միավոր` վերադառնալով 4-րդ հորիզոնական։
Դևիդ Մոյեսի թիմը, 52 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Գաբրիել Մագալյաես, Դևիդ Մոյես, Միկել Արտետա, Ջարեդ Բոուեն, Վեսթ Հեմ