«Կարմիր սատանաներ». Եվրոյի ամենահամեստ ֆավորիտները
Այսօր` հունիսի 12-ին, Եվրոպայի առաջնությունում իր ճանապարհն է սկսկում աշխարհի լավագույն վաֆլիների ու շոկոլադների երկիրը՝ Բելգիան։ «Կարմիր սատանաները» Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում կմրցեն Ռուսաստանի հավաքականի դեմ։
Բելգիայի ազգային հավաքականը համարվում է ոչ միայն B խմբի, այլև ողջ մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը։ Խոստումնալից կազմը արդեն մի քանի տարի է հավակնում է մեծ մրցաշարերում հաղթանակի, բայց ամեն անգամ ինչ-որ բան պակասում է։
Տարիներն անցնում են ու այս փառահեղ կազմի ժամանկը նույնպես, այնպես որ ոչինչ հավերժ չէ, և գուցե հենց այս Եվրո-ն դառնա Կևին դե Բրոյնեի, Ռոմելու Լուկակուկ ու նրանց թիմակիցների աստղային ժամը։
Տակտիկական ուղղվածությունը
Բելգիայի ուժը բացի աստղային անուններից, բացառիկ խաղացվածությունն է։ Այս թիմը բավականին հասուն է, քանի որ նույն 3-4-3 բարդ հիբրիդ տակտիկական դասավորությամբ խաղում է ավելին քան չորս տարի։ Նման տակտիկական բազա բնորոշ է հասուն ակումբներին, և հավաքականների մասին խոսք չկա, քանի որ այս պահի դրությամբ ցանկացած ազգային հավաքական ավելի հեշտ տակտիկական դասավորություն է նախընտրում խնդիրներից խուափելու համար։
Պաշտպանվելիս «կարմիր սատանաները» կարող են վերադասավորվել 5-4-1 կամ 5-2-3 -ի։ Սա հնարավորություն է տալիս կենտրոկան պաշտպաններին ավելի քիչ գոտի վերահսկել և մնալ իրենց դիրքերում, այսինքն, Բելգիան պաշտպանվելիս խուսափում է ագրեսիվ պրեսինգից և նախընտրում է միջին բլոկային պաշտպանություն։
Այս բարդ տակտիական դասավորության բանալին Կևին դե Բրոյնեն է։ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը ցանկացած պահի կարող է վերադասավորվել ու խաղալ և՛ «տասը» համարի դիրքում, և՛ «կեղծ ինը» համարի դիրքում, և՛ հենակետային գոտում՝ խորքից սկսելով գրոհները։
Այսինքն, ե Բրոյնեն ազատ շարժվում է այնտեղ, որտեղ հարկ է համարում` կատարելով «свободный художник»-ի պարտականությունները։
Նա չիխաղում նույն դիրքւոմ մեկ խաղի ընթացքում։ Նման ֆուտոբոլիստի առկայությունը Ռոբերտո Մարտինեսի թիմին դինամիզմ է ապահովում։
Այս հավաքկանը նման տակտիկական դասավորությամբ վտանգավոր է, երբ թիմի խաղացողները լավ մարզավիճակում են։ Թվում է, թե տարօրինակ նկատառում ենք անում, քանի որ ցանկացած թիմի խաղ էլ կախված է մարզավիճակից, բայց այստեղ խնդիրը լրիվ այլ է․ օրինակ, Ֆրանսիայի հավաքականը կարող է լինել ոչ բարվոք մարզավիճակում և խաղալ ցածր բլոկով, սպասել այնքան մինչև հակառակորդը կսխալվի, իսկ Բելգիան այդպես չի խաղում. նրանք նախընտրում են ստիպել մրցակցին սխալվել։ Այս տարբերությունը նշանակալից է Ռոբերտո Մարտինեսի թիմի համար
Բելգիայի հավաքականի գլխավոր խնդիրը վնասվածքներն են։ Վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր մարիզիչը նշեց, որ այս պահին նրան միայն վնասվածքներն են անհանգստացնում։ Հիշեցնենք, որ Կևին դե Բրոյնեն, Աքսել Վիթցելը վնասվածքներ ունեն, իսկ Էդեն Ազարի մարզավիճակը միայն հարցեր է առաջացնում։
Խաղացողները․ Ռոմելու Լուկակույի խնդիրը
Ռոմելու Լուկակուն հոյակապ մրցաշրջան անցկացրեց «Ինտերի» կազմում և գտնվում է լավ մարզավիճակում, սակայն նրա խնդիրն այն է, որ Բելգիայի հավաքականն ու «Ինտերը» խաղում են տարբեր մարտավարություններով։
Իտալական ակումբում Լուկակուն թիմի փարոսն էր, այսինքն, նրա դիրքից էր կախված իտալական ակումբի գրոհի ուղղվածությունը։ Այդ կառուցվածքը հնարավորություն էր տալիս առավելոգույնը քաղել բելգիացի հարձակվողի խաղային որակներից։
Բելգիայի ազգային թիմում լրիվ այլ է․ Ռոբերտո Մարտինեսն օգտագործում է ավելի համբերատար ու կառուցողական ոճ, որը հարձակվողից պահանջում է նահանջ, գնդակի ավելի երկար խաղարկման մասնակցություն։ Աելի լավ հասկանալու համար, օրինակ, Հարի Քեյնը հոյակապ, ներդաշնակ կլիներ Բելգիայի այս թիմի համար։
Տոբի Ալդերվեյրելդը կարող է երկար փոխանցումով գտնեկ Լուկակուին, բայց սա հիմնական գրոհի տեսակ Բելգիայում չի կարող դիտարկվել։
Վերոնշյալը ամենակարևոր խաղային խնդիրն է Ռոբերտո Մարտինեսի համար։ Ճիշտ է, Բելգիայի թիմը ունի այլ հարձակվողներ, որոնցից ամենահետաքրքիր տարբերակը Լեանդրո Տրոսարդն է, ով կարող է գործել խորքից, խաղալ առանց գնդակի և ծանրաբեռնվածություն ստեղծել հարձակման տարբեր գոտիներում։ Մյուս տարբերակները՝ Քրիստիան Բենտեկեն և Միլի Բատշուային խաղային պրակտիկայի խնդիրներ ունեն և իրենց ոճով շատ քիչ են տարբերվում Լուկակուից։
Ամեն դեպքում, Բելգիայի հավաքականը բավական ճկուն մարտավարություն ունի, որպեսզի ցանկացած խաղային խնդիր չեզոքացնի։ Ընտրական փուլում Մարտինեսի թիմը բոլոր խաղերում հաղթել է ՝ հեղինակելով 40 գոլ։
B Խմբում Դանիայի, Ռուսաստանի ու Ֆինլանդիայի հետ Բելգիայի հավաքականը պետք է որ խնդիրն չունենա, հատկապես, եթե Կևին դե Բրոյնեի բացակայությունը սահմանափակվի միայն մեկ խաղով , իսկ Էդեն Ազարն էլ շուտ գտնի իր լավագույն մարզավիճակը։
Այս թիմը գինու ու կոնյակի պես հասունացել է և գուցե հենց այս մրցաշարան է լավագույն ժամանակը մեծ հաղթանակների։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Կարեն Պողոսյան
# Բելգիայի հավաքական, Եվրո-2022-ֆուտզալ, Էդեն-Ազար, Կարեն Պողոսյան, Կևին դե Բրոյնե, Ռոբերտո Մարտինես, Ռոմելու-Լուկակու, վերլուծություն