Պաշտոնական․ Սիթին ձեռք բերեց Ֆլումինենսեի 17-ամյա տաղանդին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» Twitter-ի պաշտոնական էջը, ակումբը բրազիլական «Ֆլումինենսեի» հետ համաձայնության է հասել 17-ամյա վինգեր Կայկիի տրանսֆերի հարցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատանի ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կշարունակի հանդես գալ «Ֆլումինենսեի» կազմում, իսկ «Սիթիի» շարքերը կհամալրի 2022 թվականի հունվարին։
Իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն էլ հայտնում է, որ բրազիլական ակումը խաղացողի դիմաց ստանալու է 10 մլն եվրո, որին հետագայում ավելանալու են նաև տարբեր բոնուսներ։ Խաղացողի հաջորդ վաճառքից «Ֆլումինենսեն» ստանալու է 20 % մասնաբաժին։
Կայկին «Սիթիի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, սակայն, ըստ Ռոմանոյի տեղեկությունների, նա «քաղաքաբնակների» շարքերը համալրելու է ոչ թե 2022-ի հունվարին, այլ հունիսին։
Հավելենք, որ Կայկին ընթացիկ մրցաշրջանում «Ֆլումինենսեի» կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կայկի, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆլումինենսե