Կայացել է Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը🎥

Կայացել է Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը🎥

25/08/2021 - 16:13

Օգոստոսի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը, ով առաջին անգամ էր դեմ առ դեմ հանդիպում լրագրողների հետ։

Իսպանացի մասնագետը մամուլի ասուլիս սկզբում հրապարակեց այն 27 ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են հավաքական, որպեսզի պատրաստվեն սեպտեմբերին կայանալիք ԱԱ-2022-ի որակավորման փուլի առաջիկա երեք հանդիպումներին։

Միստերը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո («Ալաշկերտ»)

Անատոլի Այվազով («Ուրարտու»)

Արսեն Բեգլարյան («Ուրարտու»)

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան («Կադիս», Իսպանիա)

Կամո Հովհաննիսյան («Կայրաթ», Ղազախստան)

Հովհաննես Համբարձումյան («Անորտոսիս», Կիպրոս)

Անդրե Չալըշըր («Սիլկեբորգ», Դանիա)

Արման Հովհաննիսյան («Փյունիկ»)

Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»)

Հրայր Մկոյան («Արարատ»)

Դավիթ Տերտերյան («Արարատ-Արմենիա»)

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան («Ռոմա», Իտալիա)

Տիգրան Բարսեղյան («Աստանա», Ղազախստան)

Վահան Բիչախչյան («Ժիլինա», Սլովակիա)

Խորեն Բայրամյան («Ռոստով», Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո («Ատիրաու», Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»,Ռուսաստան)

Դավիդ Դավիդյան («Խիմկի», Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»)

Վբեյմար Անգուլո («Արարատ-Արմենիա»)

Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»)

Արտյոմ Ավանեսյան («Արարատ-Արմենիա»)

Հարձակվողներ

Արշակ Կորյան («Օրենբուրգ», Ռուսաստա )

Էրիկ Վարդանյան («Փյունիկ»)

Սարգիս Ադամյան («Հոֆֆենհայմ», Գերմանիա)

Ալեքսանդր Կարապետյան («Նոա»)

Իշխան Գելոյան («Բալթիկ», Ռուսաստան)

Վերոնշյալ ֆուտբոլիստներից առաջին անգամ հրավեր է ստացել ռուսական «Բալթիկայի» հարձակվող Իշխան Գելոյանը և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ մեր ընտրանին սեպտեմբերի 2-ին և 5-ին արտագնա հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների դեմ, իսկ ամսի 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնին։

Կազմի հրապարակումից հետո լրագրողների և Կապառոսի միջև տեղի ունեցավ հարց ու պատասխան, որին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՖՖ-ի հրապարակած տեսանյութում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor