Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանն` արծաթե մեդալակիր

Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանն` արծաթե մեդալակիր

17/04/2025 - 21:48

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) դարձավ փոխչեմպիոն։

Հայ ծանրորդը գրանցեց երկամարտի  343 կգ (158+185) արդյունք և արժանացավ արծաթե մեդալի։ Նա փոքր արծաթե մեդալ էլ նվաճեց պոկում վարժությունում։

Այս քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իտալիան ներկայացնող Օսկար Ռեյես Մարտինեսը` երկամարտի 349 կգ (159+190) արդյունքով։

Հավելենք, որ Հարությունյանը Եվրոպայի առաջնություններում առաջին անգամ է արծաթե մեդալ նվաճում։ Նա 2022 թ. դարձել է չեմպիոն, իսկ 2023 և 2024 թթ.` բրոնզե մեդալակիր։

Մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից փոխչեմպիոն են դարձել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (73 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ)` բրոնզե մեդալակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023