Ծանրամարտի ԵԱ. Մերի Թումասյանի և Ջուլիետա Ավանեսյանի արդյունքը

Ծանրամարտի ԵԱ. Մերի Թումասյանի և Ջուլիետա Ավանեսյանի արդյունքը

21/04/2025 - 16:15

Մոլդովայի մայրաքաղք Քիշնևում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ դուրս եկան +87 կգ քաշային կարգի կանայք. Հայաստանը ներկայացրին Մերի Թումասյանն ու Ջուլետա Ավանեսյանը։

Թումասյանը երկամարտի 214 կգ (98+116) արդյունքով գրավեց 5-րդ տեղը։ Ավանեսյանը երկամարտի արդյունք չգրանցեց. նա չմասնակցեց հրում վարժությանը, իսկ պոկումից հետո 86 կգ-ով վերջինն էր` 10-րդը։

Այս քաշային կարգում 5-րդ անգամ անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմբելը` երկամարտի 281 կգ (120+161) արդյունքով։

Երևանի ժամանակով 17:00-ից մրցահարթակ դուրս կգան նաև +109 կգ քաշային տղամարտիկ, որտեղ Հայաստանից հանդես կգան Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023