Խավի. «Կլասիկոն չի լինում ընկերական»

Խավի. «Կլասիկոն չի լինում ընկերական»

30/07/2023 - 15:02

«Բարսելոնան» ԱՄՆ Ակրինգթոն քաղաքում կայացած ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին.

«Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ հավասար խաղ էր։ Խաղում գրեթե ամեն ինչ կար. երբեմն մենք վերահսկում էինք գնդակը, երբեմն` կարիք կար համբերատար գործելու։ Ընդ որում, համբերատար էինք ֆիզիկապես բավական հզոր մրցակցի հանդեպ, որն այդ տեսանկյունից լավագույնն է աշխարհում։

Մեր խաղը չեմ կարող անվանել լավ կամ վատ, սակայն ես գոհ եմ, թե ինչպես էինք պայքարում։ Կլասիկոն չի լինում ընկերական, ինչը նորմալ է։

Մենք հիանալի արդյունք գրանցեցինք, սակայն դա չի նշանակում, որ լավ հանդիպում ենք անցկացրել։ «Ռեալի» կազմում ավելի շատ ֆուտբոլիստներ կան, քան մեր կազմում։

Մրցակիցն անընդհատ իր ուժերը նետում ու նետում էր դաշտ։ Այդ տեսանկյունից նրանք ավելի լայն հնարավորություններ ունեն, քանի որ հիանալի կազմ ունեն։

Մենք պետք է շատ բան շտկենք` չնայած եղան բազմաթիվ դրվագներ, երբ տեսանք այն խաղը, որին արդեն երկար ժամանակ է ձգտում ենք»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023