Խավի. «Բարսելոնան արժանի չէր պարտության»
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ` պարտվելով 0:2 հաշվով։
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին.
«Մենք ավելի լավ տեսք ունեինք, քան «Բավարիան», սակայն բազմիցս ներեցինք նրանց, իսկ մրցակիցն իրացրեց իր գոլային պահերը։ Ահա, թե ինչն է խնդիրը։
Առաջին խաղակեսն ամբողջությամբ ընթացավ մեր վերահսկողության ներքո։ Հանդիպման արդյունքը չի արտացոլում այն ամենը, ինչ տեղի էր ունենում դաշտում։
Սակայն, այսպիսին է Չեմպիոնների լիգան. եթե ներում ես մրցակցին, ապա պետք է վճարես դրա դիմաց։
Կարծում եմ` պետք է դրական պահեր կորզենք այս հանդիպումից։ Ամեն դեպքում, արդյունքը բացասական է և պետք է հետևություններ անենք մեր սխալներից։
«Բարսելոնան» արժանի չէ պարտության։ Մենք պարտվեցինք մեր սխալների պատճառով։ Պետք է շարունակենք շատ աշխատել և սովորել»,- նշել է իսպանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Խավի, Չեմպիոնների-լիգա