Խավի. «Բարսան չի կարող ոչ-ոքի խաղալ կամ պարտվել. այն աշխարհի լավագույն ակումբն է»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խավին։
Այդ նշանակումից հետո 41-ամյա մասնագետը կիսվել է իր տպավորություններով.
«Մենք առավելագույն կենտրոնացվածությամբ ենք աշխատելու։ Ի վերջո, մենք «Բարսան» ենք` աշխարհի լավագույն ակումբը, որը պետք է հաղթի։ Աշխարհի լավագույն ակումբը չի կարող ոչ-ոքի խաղալ կամ պարտվել, այդ պատճառով էլ իմ պահանջները միայն առավելագույնն են լինելու։
Մենք կփորձենք երջանկացնել ֆուտբոլիստներին։ Անհրաժեշտ է քրտնաջան աշխատել, հստակ նպատակներ սահմանել և, իհարեկ, փորձել հաղթել։
Ես դրական եմ տրամադրված. պետք է աշխատել, որպեսզի ամեն ինչ ստացվի։
Ես նույնպես անցել եմ ծանր իրավիճակներով։ Այժմ «Բարսայի» պատմության լավագույն պահերը չեն, սակայն ես ցանկանում եմ ակումբին ցույց տալ իմ գաղափարները։
Կարծում եմ` խնդիրը թիմային աշխատանքն է։ Անհամբեր սպասում եմ ամեն ինչ ուղղելու հնարավորությանը, սակայն ես պետք է դեռ խոսեմ ֆուտբոլիստների հետ, որպեսզի հասկանամ` ինչպես փոխեմ իրավիճակը։
Երախտապարտ եմ Սերխի Բարխուանին` կատարած աշխատանքի համար։ Այսօր նա ևս մեկ հանդիպում ունի, որը շատ կարևոր է (Խմբ.` «Բարսելոնան» նոյեմբերի 6-ին Լա լիգայի 13-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի «Սելտայի» դեմ)»,- նշել է իսպանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Խավի, Սերխի Բարխուան