Խավին համաձայնել է գլխավորել Բարսելոնան
«Ալ Սադի» գլխավոր մարզիչ Խավին, ամենայն հավանակությամբ, շուտով նույն պաշտոնը կստանձնի «Բարսելոնայում»։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 41-ամյա մասնագետը «բլաուգրանասի» ղեկավարությանը տվել է ակումբը գլխավորելու համաձայնություն։
Դրան զուգահեռ, կողմերը գործարքն ավարտին հասցնելու համար պետք է դեռևս մի շարք հարցերի շուրջ համաձայնության հասնեն։
Առաջին հերթին, «Բարսելոնան» պետք է լուծի Խավիի` «Ալ Սադի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատման հարցը։
Երկրորդ, իսպանացի մասնագետը պետք է ձևավորի իր մարզչական շտաբն ու կողմնորոշվի աշխատավարձի չափի հարցում։
Կատալոնական RAC1 ռադիոկայանը նույնպես հաստատել է, որ Խավին համաձայնություն է տվել «Բարսելոնային»։
Նշվում է նաև, որ Խավիի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ժականակ, իսկ մասնագետը «բլաուգրանասի» ղեկին իր նորամուտը կնշի նոյեմբերի 21-ին կայանալիք «Էպսանյոլի» դեմ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 11-րդ տուրում «Ռայո Վալեկանոյից» կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» ղեկավարությունը պաշտոնանկ է արել ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ-Սաադ, Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ