Լևանդովսկի. «Մենք շատ ուժեղ թիմ ունենք և  պատրաստ ենք պայքարել տիտղոսների համար»

Լևանդովսկի. «Մենք շատ ուժեղ թիմ ունենք և պատրաստ ենք պայքարել տիտղոսների համար»

03/08/2022 - 14:49

«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին խոսել է 2022/23 մրցաշրջանում ակումբի ամբիցիաների մասին.

«Մենք շատ ուժեղ թիմ ունենք և պատրաստ ենք պայքարել տիտղոսների համար։

Ես միշտ մտածում եմ յուրաքանչյուր խաղում հաղթելու, գոլ խփելու մասին, և Խավիի նման մարզիչի հետ մենք կարող ենք անել դա։

Ես տեսնում եմ, թե ինչ ենք անում մարզումների ժամանակ, ինչպես ենք աշխատում նախամրցաշրջանային հատվածում։ Մեր բոլոր տրանսֆերներն ինձ հուշում են, որ ճիշտ ուղու վրա ենք. անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին։

Չեմպիոնների լիգայի շրջանակում ես բազմիցս խաղացել եմ իսպանական ակումբների դեմ, ուստի սա ինձ համար նորություն չէ։

Եթե ​​դու միջազգային մակարդակի ֆուտբոլիստ ես, պետք է պատրաստ լինես ցանկացած մարտահրավերի, անկախ նրանից, թե ում դեմ ես խաղում: Պետք է քեզ դրսևորես լավագույն կողմերով։

Ես փորձառու խաղացող եմ և պատրաստ եմ այս մարտահրավերին: Բացի այդ, Լա լիգայում ավելի շատ հանդիպումներ են լինում, քան Բունդեսլիգայում, այնպես որ, հավանաբար, գոլ խփելու էլ ավելի շատ հնարավորություններ կունենամ»,- լեհ հարձակվողի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը վերջերս է 45 մլն եվրոյի դիմաց «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022