Լուկաս Սելարայանը գոլ է խփել եղբոր ասիստից հետո 🎥
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 9-րդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Նյուելս Օլդ Բոյսին»։
Կորդոբայում կայացած հանդիպման վերջակետը 87-րդ րոպեին դրել է «Բելգրանոյի» ավագ Լուկաս Սելարայանը։ 33-ամյա ֆուտբոլիստը Կլաուսուրայում 7 խաղում 3 գոլ է խփել։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն աչքի է ընկել կրտսեր եղբոր` Գոնսալո Սելարայանի փոխանցումից հետո։
21-ամյա Գոնսալո Սելարայանը երրորդ հանդիպումն էր անցկացնում «Բելգրանոյի» հիմնական թիմում` կատարելով առաջին արդյունավետ գործողությունը։
Հարձակվողական ոճի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում հիմնականում հանդես է եկել «Բելգրանոյի» երիտասարդական թիմում, 19 խաղում խփել է 10 գոլ, կատարել 4 ասիստ։
Ռիկարդո Զելինսկիի գլխավորած թիմը հաղթանակից հետո Կլաուսուրայի A խմբում 12 միավորով բարձրացել է 7-րդ տեղ։
«Նյուելս Օլդ Բոյսը» 9 միավոտով 14-րդն է նույն խմբում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի առաջնություն, Բելգրանո, Գոնսալո Սելարայան, Լիգա Պրոֆեսիոնալ, Լուկաս Սելարայան, Կլաուսուրա, Հայաստանի-հավաքական, Նյուելս Օլդ Բոյս