Լուկակուի առաջին գոլն օգնեց Նապոլիին դրամատիկ comeback անել Պարմայի դեմ խաղում 🎥
Իտալական Ա սերիայի երրորդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում ընդունեց առաջնության նորեկ «Պարմային»։
Հյուրերը 19-րդ րոպեին Անժ-Յոան Բոնիի դիպուկ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
Ֆաբիո Պեչիայի գլխավորած թիմը 75-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խաղի պատճառով դաշտից հեռացվեց «Պարմայի» ճապոնացի դարպասապահ Զիոն Սուզուկին։
Քանի որ «ջիալոբլուն» այլևս փոփոխության հնարավորություն չուներ, դարպասին կանգնեց 24-ամյա պաշտպան Էնրիկո Դել Պրատոն։
«Նապոլին», ստանալով քանակական առավելություն, կարողացավ խաղավերջում դրամատիկ comeback անել ու հաղթել 2:1 հաշվով։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից 90+2-րդ րոպեին աչքի ընկավ թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն, իսկ 90+6-րդ րոպեին` Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսան։
Այսպիսով, «Նապոլին» հաղթեց 2:1 հաշվով, վաստակեց 6 միավոր և բարձրացավ 4-րդ տեղ, «Պարման» 4 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անդրե-Ֆրանկ Զամբո, Զիոն Սուզուկի, Նապոլի, Պարմա, Ռոմելու-Լուկակու, Ֆաբիո Պեչիա