Լուիս Դիասի ֆանտաստիկ բենեֆիսը! «Բավարիան» ջախջախեց «Հոֆենհայմին» 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Բավարիան» «Ալիանց Արենա» ստադիոնում 5:1 հաշվով ջախջախել է «Հոֆենհայմին»։
«Ռեկորդ մայսթերից» ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել Լուիս Դիասը` գրանցելով հեթ-տրիկ։
Կոլումբացի վինգերը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 20 խաղում խփել է 13 գոլ, կատարել 9 ասիստ։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից երկու գնդակ էլ խփել է Հարի Քեյնը։ Անգլիացին 24 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն է։
«Հոֆենհայմից» աչքի է ընկել Անդրեյ Կրամարիչը։ Հյուրերը 17-րդ րոպեից` Կևին Ակպոգումայի հեռացումից հետո, խաղում էին 10 ֆուտբոլիստով։
Մյունխենյան գրանդը 54 միավորով առաջին տեղում է, «Հոֆենհայմը»` 42 միավորով երրորդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml