Լյուկ Շոուն կատակել է Ռոմելու Լուկակուի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Լյուկ Շոուն կատակել է նախկին թիմակից Ռոմելու Լուկակուի հետ, ով նախորդ ամռանը տեղափոխվել է Միլանի «Ինտեր»։
«Ինտերը» երեկ սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվելով «Բարսելոնային»՝ դուրս մնալով Չեմպիոնների լիգայից և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խաղարկությունում։
Շոուն Twitter-ի իր միկրոբլոգում կատակել է բելգիացի խաղացողի հետ՝ գրելով․
«Բարի վերադարձ»։
Հիշեցնենք, որ անգլիական ակումբն այս մրցաշրջանում նույնպես մասնակցում է Եվրոպա լիգայի խաղարկությանը և ժամանակից շուտ ապահովել է 1/16 եզրափակչի ուղեգիրը։
# Ինտեր, Լյուկ Շոու, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռոմելու-Լուկակու