Բավարիայի պաշտպանը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լյուկա Էրնանդեսը Մադրիդի դատարանի կողմից դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման` նախօրոք վճռված խափանման միջոցը խախտելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ` ֆուտբոլիստին կարգադրված է մեկնել Մադրիդ` պատիժը կրելու համար։
Բանն այն է, որ Լյուկա Էրնանդեսը 2017 թ., երբ դեռևս հանդես էր գալիս «Ատլետիկո Մադրիդի» կազմում, ձերբակալվել էր այն ժամանակ դեռ իր ընկերուհու` Ամելիա դե լա Օսա Լյորենտեի վրա հարձակվելու մեղադրանքով։
Այդ ժամանակ դատարանը թե՛ Էրնանդեսին և թե՛ Լյորենտեին դատապարտեց հասարակական աշխատանքների։
Բացի դրանից նրանց արգելվեց հաջորդ 6 ամիսների ընթացքում հանդիպել, սակայն 2017 թ. հունիսին նրանք մասին մեկնել են Բահամյան Կղզիներ, որտեղ ամուսնացել են, սակայն Մադրիդ վերադառնալուց անմիջապես հետո երկուսին էլ ձերբակալում են։
Ֆրանսիացի ֆուտբոլիստն այդ ժամանակ մեղադրվեց դատարանի խափանման միջոցը խախտելու համար։ Գործը քննող դատախազն առաջարկում էր նրան դատապարտել 1 տարվա ազատազրկման։
Հատկանաշական է, որ ներկա պահին Էրնանդեսի դեմ առաջադրված մեղադրանքն ի հայտ է եկել ոչ թե ֆուտբոլիստի` ընկերուհու վրա հարձակվելու, այլ դատարանի կայացրած որոշմանը չենթարկվելու հետևանքով, և վերջերս դատարանը նրան դատարապտել է 6 ամսվա ազատազրկման։
25-ամյա ֆուտբոլիստին կարգադրված է հոկտեմբերի 19-ին ներկայանալ Մադրիդ, որպեսզի ընտրի այն ուղղիչ-կարգապահական հաստատությունը, որտեղ ցանկանում է կրել իր պատիժը։
Հաղորդվում է, որ Լյուկայի փաստաբաններն արդեն բողոքարկել են դատարանի կայացրած որոշումը, և եթե այն բավարարվի, հնարավոր է, 25-ամյա ֆուտբոլիստը խուսափի պատժից։
Նշվում էր՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ներկայիս ակումբը` «Բավարիան», նրա տրանաֆերն իրականացնելու պահին տեղյակ չի եղել վերոնշյալ պատմությունից։
Հիշեցնենք, որ Լյուկա Էրնանդեսը 2019 թ. հուլիսին համալրել է «Բավարիայի» շարքերը, որի կազմում մինչև օրս անցկացրել է 68 հանդիպում` դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բավարիա, Լյուկա Էրնանդես