Լիվերպուլում վստահ են, որ թիմի առաջատարը կմնա ակումբում

Լիվերպուլում վստահ են, որ թիմի առաջատարը կմնա ակումբում

23/01/2021 - 00:24

«Լիվերպուլին» չեն անհանգստացնում նորություններն այն մասին, որ թիմի հաձակվող Մոհամեդ Սալահը կարող է տեղափոխվել այլ ակումբ․ ղեկավարությունը վստահ է, որ եգիպտացին կմնա ակումբում։

Ինչպես հաղորդում է The Athletic-ը, միևնույն ժամանակ, «Լիվերպուլում» չեն շտապում նոր պայմանագիր առաջարկել 28-ամյա ֆուտբոլիստին, որի նպատակը կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պայմաններում ֆինանսական նոր խնդիրներից խուսափելն է։

Սալահի և մերսիսայդյան ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

«Կարմիրների» ղեկավարությունում կարծում են նաև, որ ֆուտբոլիստն ինքը չի ցանկանա լքել հարազատ ակումբը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սալահի ծառայություններով, ի թիվս այլ ակումբների, առավելապես հետաքրքրված են «Ռեալն» ու «Բարսելոնան»։

Հաշվի առնելով իսպանական գրանդների ֆինանսական ծանր դրությունը և Սալահի հավանական արժեքը՝ դժվար թե ակումբները կարողանան իրենց նման տրանսֆեր թույլ տալ։

Ընթացիկ առաջնությունում եգիպտացի ֆուտբոլիստը, «Լիվերպուլի» կազմում բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 26 հանդիպման, դարձել 17 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023