Սալահը՝ իսպանական գրանդի տրանսֆերային թիրախում

Սալահը՝ իսպանական գրանդի տրանսֆերային թիրախում

02/01/2021 - 22:39

Ինչպես հաղորդում է Sky Sport-ի լրագրող Անժելո Մենջանտեն, «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահը հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, հայտնվի Լա լիգայում․ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»։

Մադրիդում կարծում են, որ եգիպտացին լինելու է 2021 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «սերուցքայինների» գլխավոր նպատակներից մեկը։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում վինգերը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 15 հանդիպման, դարձել՝ 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023