Լիվերպուլը 82 տարվա վաղեմության տպավորիչ ցուցանիշ է կրկնել
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Պորտուին»։
Մերսիսայդյան ակումբն արդեն 16 հանդիպում անընդմեջ դառնում է 2 և ավելի գոլի հեղինակ։ Խոս
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, 1939 թ. ի վեր «Լիվերպուլը» դարձել է առաջին անգլիական ակումբը, որը նման ցուցանիշ է գրանցել` կրկնելով «Վուլվերհեմպտոնի» ցուցանիշը։
Նշենք, որ Յուրգեն Կլոպի թիմը վերջին անգամ 2 գոլից պակաս խփել է սույն թվականի օգոստոսի 28-ին Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Չելսիի» դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա, Պորտու, Վուլվերհեմփթոն