Լիգայի գավաթ. Տոտենհեմը դուրս մնաց առաջին փուլից🎥
Անգլիայի Լիգայի գավաթի 1/32 եզրափակիչից պայքարն սկսեցին նաև Պրեմիեր լիգայի մի շարք անվանի ակումբներ։
«Տոտենհեմը» Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։
«Ֆուլհեմն» արդեն 19-րդ րոպեին Միկի վան դե Վենի ինքնագոլի ջանքերով առաջ անցավ, իսկ «խթանների» պատասխան գնդակը 56-րդ րոպեին խփեց Ռիշարլիսոնը։
Ըստ Լիգայի գավաթի կանոնակարգի` ոչ-ոքի արդյունքից հետո միանգամից նշանակվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որն ավելի դիպուկ իրացրին տանտերերը և հաղթեցին 5:3 հաշվով։
Վճռորոշ դարձավ «Տոտենհեմի» պաշտպան Դավինսոն Սանչեսի վրիպումը, ում հարվածից հետո «հովեկներին» փրկեց դարպասապահ Մարեկ Ռոդակը։
Այսպիսով, «Ֆուլեհմը» դուրս եկավ Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչ, իսկ «Տոտենհեմը» պայքարը լքեց արդեն առաջին փուլից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Դավինսոն Սանչես, Մարեկ Ռոդակ, Միկի վան դե Վեն, Ռիչարլիսոն, Տոտենհեմ, Ֆուլհեմ