Լեո Մեսսին կրկնեց Լոթար Մաթեուսի պատմական ռեկորդը
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը մրցում է Խորվաթիայի դեմ։
«Ալբիսելեստեի» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև թիմի ավագ և առաջատար Լեո Մեսսին։
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Մեսսին աշխարհի առաջնությունների շրջանակում անցկացնում է 25-րդ հանդիպումը` կրկնելով Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լոթար Մաթեուսի պատմական ռեկորդը։
Այժմ Մեսսին և Մաթեուսն ամենաշատ հանդիպումներն են անցկացրել Մունդիալների պատմության ընթացքում։
Նշենք, որ 35-ամյա արգենտինացի հարձակվողն, անկախ Արգենտինա – Խորվաթիա խաղի արդյունքից, ԱԱ-2022-ի շրջանակում անցկացնելու է ևս մեկ հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Գերմանիայի հավաքական, Լեո Մեսսի, Լոթար Մաթեուս, Մունդիալ-2022, ՖԻՖԱ