Լեո Մեսսիի տրանսֆերային արժեքը նվազել է 📸
Հեղինակավոր Transfermart կայքը թարմացրել է ՄԼՍ-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հերթական թարմացումից հետո 5 միլիոն եվրոյով նվազել է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լեո Մեսսիի տրանսֆերային արժեքը։
36-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 30 մլն եվրո։
Նշենք, որ Մեսսիի տրանսֆերային արժեքը վերջին անգամ 35 մլն եվրոյից ցածր եղել է 2006 թ. հունվարի 20-ի թարմացումից հետո։ Այդ ժամանակ ֆուտբոլիստը տրանֆերային արժեքը գնահատվել է 15 մլն եվրո։
Հաջորդ 18 տարիներին Մեսսիի հիմնականում միայն աճել է` կարիերայի պիկին հասնելով 180 միլիոն եվրոյի։
Չնայած Մեսսի տրանսֆերային արժեքը նվազել է` նա ՄԼՍ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է։ Արգենտինացուն հաջորդում է «Ատլանտա Յունայթեդի» կիսապաշտպան, Մեսսիի հայրենակից Տիագո Ալմադան, ում տրանսֆերային արժեքը 27 մլն եվրո է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, ՄԼՍ, Տիագո Ալմադա