Լեգենդար ակումբը պայմանագիր է առաջարկել Դիբալային
«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է վերադառնալ հայրենիք, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Բոկա Խունիորսը» բանակցություններ է սկսել արգենտինացի ֆուտբոլիստի գործակալի հետ։
Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբը մինչև 2029թ. հունվարի 1-ը ներառյալ պայմանագիր է առաջարկել 32-ամյա հարձակվողին։ Նա «Ռոմայից» կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակում. կողմերի գործող համաձայնագիրը կսպառվի այս տարվա հուլիսի 1-ին։
Դիբալան հռոմեական ակումբում հանդես է գալիս 2022թ. հուլիսից, 135 խաղում խփել է 45 գոլ, կատարել 26 ասիստ։
«Բոկա Խունիորսը» Լատինական Ամերիկայի ամենատիտղոսակիր ակումբներից է, որն Արգենտինայի 35-ակի չեմպիոն է, Լիբերտադորեսի 6-ակի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բոկա Խունիորս, Նիկոլո Սկիրա, Պաուլո-Դիբալա, Ռոմա, տրանսֆերներ