Լացիոն կանգնեցրեց Ատալանտային` հաղթելով բերգամասկներին🎥
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Լացիոն» Բերգամոյի «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։
Մաուրիցիո Սարիի թիմը հիանալի հանդիպում անցկացրեց` բերգամասկներին հաղթելով 2:0 հաշվով։
«Արծիվներին» հաղթանակ պարգևեցին Մատիա Ձականիի ու Ֆելիպե Անդերսոնի խփած գոլերը։
Նշենք, որ «Լացիոն» Ա սերիայի շրջանակում արդեն 6-րդ անընդմեջ «չոր» հանդիպումն է անցկացնում։
Հռոմեական ակումբն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում բաց է թողել միայն 5 գոլ ու լավագույն ցուցանիշն ունի։
Այս հաղթանակից հետո «արծիվները» վաստակեցին 24 միավոր և բարձրացան 3-րդ հորիզոնական։
«Ատալանտան» ընթացիկ մրցաշրջանում կրեց առաջին պարտությունը, մնաց 24 միավորով և նահանջեց 4-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Լացիո, Մաուրիցիո Սարի, Մատիա Ձականի, Ֆելիպե Անդերսոն