Լապորտան և Յուստեն ցանկանում են, որ Խավին ևս մեկ մրցաշրջան մնա Բարսայում
«Բարսելոնայի» ղեկավարները ցանկանում են, որ ակումբի գլխավոր մարզիչ Խավին ևս մեկ մրցաշրջան շարունակի զբաղեցնել պաշտոնը։
Diaro Sport-ը գրում է, որ «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան ոչ պաշտոնապես, սակայն անկեղծորեն ու վճռականորեն Խավիին հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում կցանկանար նրան տեսնել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։
Ակումբի փոխնախագահ Ռաֆա Յուստեն նույնպես կարծում է, որ առավել նպատակահարմար կլինի, եթե կողմերը շարունակեն համագործակցությունը։ Նրանք ուրախ կլինեն, եթե 44-ամյա մասնագետը մտափոխվի։
«Բարսելոնայի» ղեկավարները շատ գոհ են Խավիի կատարած աշխատանքից և գիտեն, որ ֆուտբոլիստները վստահում ու հավատում են նրան։
Բացի այդ, ղեկավարությանը դուր է գալիս, որ Խավին ֆինանսական պահանջներ առաջ չի քաշում ակումբին` այդ հարցում չստեղծելով խնդիրներ։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո Խավին հեռանալու է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Խավի, Ռաֆա Յուստե