Լապորտան` Սալահի և Լևանդովսկիի մասին. «Լավագույն ֆուտբոլիստները ցանկանում են տեղափոխվել Բարսա»
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի և «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահի` կատալոնական ակումբ հավանական տեղափոխությունների մասին լուրը.
«Պարզ է, որ թոփ ֆուտբոլիստները ցանկանում են տեղափոխվել «Բարսելոնա»։
Ես չեմ կարող ասել` բանակցություններ վարո՞ւմ ենք Լևանդովսկիի և Սալահի հետ, թե` ոչ։ Հակառակ դեպքում, ակումբում ինձ կասեն, որ խնդիրներ եմ ստեղծում բանակցային գործընթացի համար»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է հանրահայտ ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով RAC1-ին։
Հավելենք, որ թե՛ Լևանդովկսիի և թե՛ Սալահի` իրենց ակումբների հետ գործող պայմանագրերն ավարտվում են 2023 թ. հունիսի 30-ին, և կան խոսակցություններ, որ նրանց հաջորդ ակումբը «Բարսելոնան» է լինելու։
Խոսքը հատկապես վերաբերում է լեհ հարձակվողին, ով, ըստ տարածված տեղեկությունների, պայմանագրի երկարաձգման հարցում չի կարողացել համառայնության հասնել «Բավարիայի» հետ և ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա» ու կատալոնական ակումբի հետ հասել է սկզբունքային համաձայնության։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո