Լայպցիգի դարպասապահը հիանալի գոլային փոխանցում է կատարել?
Գերմանական Բունդեսլիգայի շրջանակում կայանում է 29-րդ տուրի վերջին հանդիպումը։
«Քյոլնը» սեփական հարկի տակ մրցում է ՉԼ ուղեգրի համար պայքարող «Լայպցիգի» դեմ։ 50-րդ րոպեին «Քյոլնի» ֆուտբոլիստները տուգանային հարված էին իրացնում, որի խաղարկումից հետո «Լայպցիգի» դարպասապահ Պետեր Գուլյաչին որսաց գնդակը և գնդակն անմիջապես մտցրեց խաղի մեջ՝ այն ուղարկելով ավելի քան 50 մետր, ինչի արդյունքում Տիմո Վերները մեն-մենակ դուրս եկավ մրցակցի դարպասապահի առջև և հաշիվը դարձրեց 1։3։
Հանդիպման 66-րդ րոպեի դրությամբ հյուրերը հաղթում են 2։4 հաշվով։
# Բունդեսլիգա, Լայպցիգ, Պետեր Գուլաչի, Տիմո Վերներ, Քյոլն