Լայպցիգը ջախջախեց Աուգսբուրգին` ներխուժելով Չեմպիոնների լիգայի գոտի🎥
Գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրի շրջանակում «Լայպցիգը» սեփական հարկի տակ մրցեց «Աուգսբուրգի» դեմ։
Հանդիպման ընթացքում «ցլերը» ունեին տարածքային ու խաղային մեծ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։
Դոմենիկո Տեդեսկոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Քրիստոֆեր Նկունկուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Անդրե Սիլվան ու Էմիլ Ֆորսբերգը։
Նշենք, որ Նկունկուն Բունդեսլիգայի շրջանակում խփեց իր 20-րդ գոլն ու լավագույն ռմբարկուբերի պայքարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Այս հաղթանակից հետո «Լայպցիգը» վաստակեց 57 միավոր, շրջանցեց «Ֆրայբուրգին» ու վերջին տուրից առաջ բարձրացավ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնական։
«Աուգսբուրգը», 35 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Սիլվա, Աուգսբուրգ, Բունդեսլիգա, Էմիլ Ֆորսբերգ, Լայպցիգ, Չեմպիոնների-լիգա, Քրիստոֆեր Նկունկու, Ֆրայբուրգ