Լամին Յամալը 112 վաղեմության ցուցանիշ է կրկնել
Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալն Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի դեմ խաղում (5:4) գրանցած դուբլի շնորհիվ 112 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել, հայտնում է Stats Foot-ը։
Յամալը 1913 թ. ի վեր դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը նախքան 18 տարեկան դառնալը 6 գոլ է խփել հավաքականի կազմում։
Նման ցուցանիշ ունեցել է միայն Ֆերնան Նիսոն, որը մինչև չափահաս դառնալը Բելգիայի հավաքականում 7 գոլ է խփել։
Յամալը 18 տարեկան կդառնա հուլիսի 13-ին և չի կարող գերազանցել Նիսոյի ցուցանիշը, քանի որ մինչև այդ այլևս հանդիպում չունի Իսպանիայի հավաքականի կազմում։
Պատանի ֆուտբոլիստը «ֆուրիա ռոխայի» կազմում մասնակցել է նաև Պորտուգալիայի դեմ Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչին (2:2, 11-մետրանոցներով` 3:5), սակայն այդ խաղում չի կարողացել բարելավել իր ցուցանիշը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Բելգիայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Լամին Յամալ, Ֆերնան Նիսո