Իտուրալդե Գոնսալեսը նշել է, թե իսպանացի մրցավարների մեծ մասը որ ակումբին են երկրպագում
ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Իտուրալդե Գոնսալեսը, ով ավելի հայտնի է իսպականա Լա լիգայում աշխատելու տարիներին, խոսել է իսպանացի մրցավարների ակումբային պատկանելիության մասին․
«Ի՞նչ ակումբային պատկանելիություն ունեն իսպանացի մրցավարները։ Իսպանացի մրցավարների 90%-ը երկրպագում է «Ռեալին», իսկ 10%-ը՝ «Բարսելոնային»։ Չհաշված Կատալոնիան՝ Իսպանիայի բնակչության 70%-ը երկրպագում են հենց «Ռեալին»։ Ներկա պահին կատալոնական ակումբին ավելի շատ մարդ է երկրպագում, քանի որ երիտասարդները հրապուրվել են Գվարդիոլայի ժամանակահատվածից»,- իսպանացի նախկին մրցավարի խոսքերը մեջբերում է Cadena Ser-ը։
Հայ ֆուտբոլային հանրության Իտուրալդե Գոնսալեսն ավելի հայտնի դարձավ 2011 թվականի հոկտեմբերի 11-ին կայացած Իռլանդիա – Հայաստան հանդիպումից հետո, երբ 26-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապան Ռոման Բերեզովսկուն կարմիր քարտ ցույց տվեց՝ պատճառաբանելով, թե դարպասապահը տուգանային հրապարակից դուրս խաղացել է ձեռքով։
# Բարսելոնա, Իռլանդիայի հավաքական, Իտուրալդե Գոնսալես, Հայաստանի-հավաքական, Ռեալ Մադրիդ, Ռոման Բերեզովսկի