Իտալիայի գավաթ․ Միլանը շարունակում է կայունացնել ելույթները?
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Միլանը» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 4։2 հաշվով առավելության հասավ «Տորինոյի» նկատմամբ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 հաշվով, իսկ «ռոսոներիները» պարտությունից փրկվեցին միայն 90+1-րդ րոպեին։
Խաղի հաշվիը 12-րդ րոպեին Անտե Ռեբիչի փոխանցումից հետո բացել էր Ջակոմո Բոնավենտուրան, այնուհետև թուրինյան ակումբի կազմում 34 և 71-րդ րոպեներեին դուբլի հեղինակ էր դարձել բրազիլացի պաշտպան Բրեմերը, և միայն մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 1-ին րոպեին Հական Չալհանօղլուն խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։
106-րդ րոպեին Չալհանօղլուն դարձավ դուբլի հեղինակ, իսկ 108-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը վճռեց հանդիպման ելքը՝ «Միլանին» պարգևելով կիսաեզրափակչի ուղեգիր։
Այսպիսով, միալյան ակումբը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմցրի «Յուվենտուսի» դեմ։
# Զլատան-Իբրահիմովիչ, Իտալիայի-Գավաթ, Հական Չալհանօղլու, Միլան, Յուվենտուս, Տորինո