Իտալական կրքեր! Միլանը Յուվեին վերջնականապես կործանեց🎥
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» մրցեց «Միլանի» դեմ։
Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում՝ փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն կարելի է ասել, որ միլայան ակումբի գոլային պահերն ավելի սուր էին․ աչքի ընկնելուն երկու անգամ մոտ էր Թեո Էրնանդես, մեկ անգամ՝ Բրահիմ Դիասը, սակայդ դրվագներից երկուսում Վոյցեխ Շյեսնին փրկեց թուրինյան ակումբին, իսկ մյուս դրվագում՝ պատպանները փակեցին հարվածի ճանապարհը։
Այնուամենայնիվ, Բրահիմ Դիասը նախքան ընմիջման գնալը՝ 45+1-րդ րոպեին, դիպուկ հարվածով առաջ «ռոսոներիներին», իսկ կողմերն ընդմիջման գնացին Ստեֆանո Պիոլիի թիմի նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսի հենց մեկարկում «Յուվեի» ֆուտբոլիստները կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Ռոդրիգո Բենտանկուրի 47-րդ րոպեին կատարած հարվածից հետո գնդակն ընթացավ մի փոքր շեղությամբ։
56-րդ րոպեին «բյանկոներիների» պաշտպան Ջորջիո Կիելինին Դիասի հարվածից հետո սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Պաոլո Վալերին անձամբ գնաց դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և տանտերերին պատժեց 11-մետրանոց հարվածով։
Գնդակին մոտցավ Ֆրանկ Կեսիեն, սակայն նրա հարվածից կետո կրկին փայլեց Շյեսնին՝ փրկելով իր թիմին։
11-մետրանոցի դրվագից հետո դաշտում համեմատական հանգիստ պայքար էր ընթանում, սակայն, 78-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, փոխարինման դուրս եկած Անտե Ռեբիչը ֆանտաստիկ հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
82-րդ րոպեին էլ «Միլանի» ֆուտբոլիստները վերջնականապես կործանեցին թուրինցիներին․ տուգանային հարվածի խաղարկումից հետո Հական Չալհանօղլուի կատարած փոխանցումից հետո Ֆիկայո Թոմորին հաշիվը դարձրեց արդեն 3։0։
Խաղավարտին մոտ այլևս գոլեր չտեսանք։
Այսպիսով, «ռոսոներիները» 3։0 հաշվով հիանալի հաղթանակ տարան «Յուվենտուսի» նկատմամբ, վաստակեցին 72 միավոր, շրջանցեցին «Նապոլիին» ու հենց «Յուվենտուսին»՝ բարձրանալով 3-րդ հորիզոնական։
Թուրինյան ակումբն էլ մնաց 69 միավորով և նահանջեց 5-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անդրեա Պիռլո, Բրահիմ Դիաս, Միլան, Յուվենտուս, Ստեֆանո Պիոլի, Վոյցեխ Շյեսնի