Իտալական գրանդը Լոկատելիի տրանսֆերի հարցում պատրաստվում է առաջարկ կատարել Սասուոլոյին
«Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին, ամենայն հավանականությամբ, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։
Իտալացի կիսապաշտպանի հաջորդ հավանական կանգառը Թուրինն է. «Յուվենտուսը» արդեն բավական տևական ժամանակ է լրջորեն հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, հաջորդ շաբաթ հանդիպում է սպասվում երկու ակումբների ներկայացուցիչների միջև, որի ընթացքում «Յուվենտուսը» Լոկատելիի տրանսֆերի հարցում կկատարի առաջին հստակ պաշտոնական առաջարկը։
Ավելի վաղ իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել է, որ «Սասուոլոն» պատրաստ է Լոկատելիից բաժանվել, եթե «բյանկոներիները» գործարքում ներառեն 19-ամյա կենտրոնական պաշտպան Ռադե Դրագուշինին, ով գնահատվում է 10 մլն եվրո։
«Յուվենտուսն» էլ իր հերթին ցանկանում է պարտադիր գնման իրավունքով վարձակալել Մանուել Լոկատելիին։ Թուրինյան ակումբը վարաձակալության դիմաց պատրաստ է վճարել 5-10 մլն եվրո, իսկ ընդհանուր տրանսֆերի` 20-25 մլն եվրո։
Հայտնի է նաև, որ «Արսենալը» նույնպես հետաքրքրված էր երիտասարդ կիսապաշտպանի ծառայություններով, սակայն «զինագործների» կողմից վերջին շրջանում ակտիվություն չի նկատվում այդ հարցում։
Հավելենք, որ Լոկատելին «Սասուոլոյի» կազմում մինչ այս պահն անցկացրել է 99 հանդիպում` դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Մանուել Լոկատելլի, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Ռադե Դրագուշին, Սասուոլո, տրանսֆերներ