Իսպանիայի գավաթ. «Ռեալը» 90+3-րդ րոպեին թրիլերային հաղթանակ կորզեց «Լեգանեսից» 🎥
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Լեգանեսի» դեմ։
«Արքայական» ակումբը շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ. 18-րդ ու 25-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Լուկա Մոդրիչն ու Էնդրիկը։
«Լեգանեսը» սխրանք գործեց Խուան Կրուսի դուբլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։
Թվում էր, թե հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, սակայն 90+3-րդ րոպեին Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի 20-ամյա հարձակվող Գոնսալո Գարսիան հերոսացավ ու հաղթանակ կորզեց «Ռեալի» համար։
Այսպիսով, մադրիդյան գրանդը պայքարը կշարունակի Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից