Իսպանական գրանդն ակտիվացել է Ալֆոնսո Դևիսին ձեռք բերելու հարցում
«Բավարիայի» եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է As-ը, կանադացի լատերալի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը»։
Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբը Դևիսին դիտարկում է որպես ձախ պաշտպանի դիրքի ամրապնդման հիմնական թեկնածու։
Հաղորդվում է, որ «սերուցքայիններն» ակտիվացել են 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում և արդեն բանակցություններ են վարում վերջինիս ներկայացուցիչների հետ։
«Բավարիան», իր հերթին, սահմանել է Դևիսի հրաժարագինն ու նրա վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 50 մլն եվրո։
«Ռեալը» մտադիր չէ վճարել այդքան գումար, սակայն «արքայական» ակումբին ոգևորոգում է այն փաստը, որ «ռեկորդ մայաթերը» պատրաստ է բաժանվել կանադացի ֆուտբոլիստից։
Ինքը` Դևիսը, նույնպես դեմ չէ ակումբային գրանցումը փոխելուն և պատրաատ է կարիերան շարունակել «Ռեալի» կազմում։
Նշվում է, որ, բացի «Ռեալից», Դևիսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։
Հավելենք, որ Ալֆոնսո Դևիսը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հունվարից` անցկացրած 168 խաղում դառնալով 8 գոլի և 28 գոլային գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆոնսո Դևիս, Բավարիա, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ